Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Մաթեմատիկայի ներթափանցումը հասարակագիտության ու աշխարհաքաղաքականության ոլորտներ

Մաթեմատիկայի ներթափանցումը հասարակագիտության ու աշխարհաքաղաքականության ոլորտներ
16.09.2023 | 07:26

Ժամանակակից քաղաքակրթության հենասյուներից մեկը մաթեմատիկան է բազմաթիվ քանակական գիտությունների հետ միասին, և բնական է, որ լայն հասարակայնությունը այդ մասին ունի շատ մոտավոր ու աղոտ պատկերացումներ։

Բայց նույն հասարակայնությունը գոնե պետք է իմանա, որ դեպի մաթեմատիկան ու քանակական գիտություններն իր ունեցած վերաբերմունքից զգալիորեն կախված է իր ճակատագիրը։

Մաթեմատիկան ու բոլոր քանակական գիտությունները առաջացել են մարդկանց պրակտիկ պահանջներից և այսօր էլ զարգանում են մարդկության առաջ կանգնած նորանոր բարդագույն դժվարությունները հաղթահարելու միջոցով։

Կա մաթեմատիկայի և քանակական գիտությունների ուսուցման համեմատական դժվարության հետ կապված մի այլ հանգամանք ևս, որը կայանում է նրանում, որ ավելի ու ավելի բարեկիցիկ կյանքով ապրող մարդիկ սկսում են խուսափել կյանքում հանդիպող բոլոր կարգի դժվարություններից։

Այստեղից էլ, այդ երկրներում տարածված խոսքը՝ «Ես ատում եմ մաթեմատիկան» (I hate math):

Մյուս կողմից էլ, թյուրիմացաբար, թե անգիտորեն, որոշ հումանիտար և հումանիտարին մոտիկ միջավայրերում կա որոշակի քամահրական վերաբերմունք մաթեմատիկական գիտելիքի նկատմամբ։

Մարդիկ կան, որոնք համարում են, որ դա պարզապես նման է «աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ խակ է» ասացվածքին, բայց դա այդպես չէ, քանի որ, իսկապես, կան բաներ, որոնք ոչ թե հնարավոր չէ մաթեմատիկորեն նկարագրել, այլ պարզապես իմաստ չունի դա անել։

Օրինակ, Պարույր Սևակը իր «Հաշվում եք, հաշվում»-ի մեջ բազմաթիվ նման անիմաստ դեպքեր է նշում։

Բայց, մյուս կողմից էլ, հայտնի է հանրահայտ պնդումը, որ որևէ գիտական ոլորտի հասունության աստիճանը որոշվում է նրա մեջ մաթեմատիկայի և, ընդհանրապես, քանակական մեթոդների կիրառման աստիճանով։

Որոշ քանակական գիտություններ էլ, իրենց հերթին, մեծ խթան են եղել մաթեմատիկայի զարգացման համար, և այդ իմաստով առաջին տեղում կանգնած է ֆիզիկան, որը մի կողմից լայնորեն կիրառել է մաթեմատիկայի արդյունքները, մյուս կողմից էլ, նրա առաջ դրել է նորանոր խնդիրներ։

Այս իմաստով, ֆիզիկան ինքը վաղուց բաժանվել է տեսական ֆիզիկայի, որը մաթեմատիկական մեթոդների կիրառման մի հսկայական շտեմարան է և այնպիսի հանրահայտ կիրառական ուղղությունների, ինչպիսիք են, ասենք, երկնային մեխանիկան, տիեզերական ֆիզիկան, կենսաֆիզիկան, ջերմային ֆիզիկան և այլն, որոնք մի-մի ընտիր մաթեմատիկական գիտություններ են։

Բոլոր այդ ոլորտներում մարդկանց պրոֆեսիոնալիզմի աստիճանը որոշվում է նաև մաթեմատիկական մեթոդների իմացության մակարդակով։

Ներկայում դիտվում է մաթեմատիկայի և քանակական գիտությունների մեթոդների ու մեթոդաբանության լայն ֆրոնտով ներթափանցումը հասարակագիտության ու աշխարհաքաղաքականության ոլորտներ։

Դրա համար լայնորեն օգտագործվում են ջերմադինամիկայի ու վիճակագրական ֆիզիկայի մեթոդները, ինչպես նաև գիշատիչ- զոհ տեսակի մոդելները մաթեմատիկական կենսաբանությունից, իսկ մաթեմատիկական էկոնոմիկան էլ հենց տեղով հասարակագիտություն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3903

Մեկնաբանություններ

鍡氬壔缁℃捁鍓归懞锕佸闁逞屽劑閳泛鍘/1352197527">Սոցցանցային գրառումներ
Գռեհիկ բառապաշարը գալիս է մարդու էությունից
Գռեհիկ բառապաշարը գալիս է մարդու էությունից

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ռուս-թուրքական մերձեցման մարտահրավերները
Ռուս-թուրքական մերձեցման մարտահրավերները

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը